
Արագածաոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու սուրբ սեղանը, մկրտության ավազանը, սյուներն ու խաչը: Սուրբ Աստվածածինը դռները բացել է Հաղարծին, Թեղուտ, Հովք ու հարակից համայքների բնակիչների առջև: Եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, սակայն 1902 թվականին փայտաշեն տանիքը քանդվել է։ Խրիմյան Հայրիկը գումար է հատկացրել եկեղեցին վերակառուցելու համար, սակայն գումարը ծախսել են աղքատների կարիքների համար։ Ավելի քան մեկ դար անց եկեղեցին վերակառուցվել է Հաղարծինի բնակիչների ջանքերով։
Telecast type: Հաղորդաշար