
zarkerak.am կայքէջը հոկտեմբերի 13-ին հրապարակել է մի հոդված, որում եկեղեցուն մեղադրում է դաունի համախտանիշ ունեցող երեխաներին հատկացված տարածքը հետ վերցնելու մեջ: Ընդ որում, անստորագիր հոդվածի հեղինակը հարկ չի համարել իմացածը ճշտել կենտրոնի տնօրինությունից՝ ներկայացնելով թերի, կեղծ և զրպարտող տեղեկություն: «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ նախագահ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը բոլոր, այսպես կոչված «սրտացավ» լրատվամիջոցներին, վստահեցնում է՝ կենտրոնը ոչ միայն չի փակվել, այլև ավելի մեծ հնարավորություններով է շարունակում իր աշխատանքը:
2025-10-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ