Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու տասնյակից ավելի հեղինակ- ստեղծագործող: Հայագիտություն անվանակարգում մրցանակ է շնորհվել ավստրիացի Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտին ՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» ուշագրավ աշխատության համար: Հանձնախնբին գրավել է «Նեմեսիսի» և Սողոմոն Թեհլիրյանի դատավարության մասին օտարազգի հեղինակի գործը։ Գիրքը պատմում է 1919-22 թվականներին Հայոց ցեղասպանության և Բաքվի ջարդերի մի քանի պատասխանատուների դեմ նախապես ծրագրված ու իրականացված հատուկ գործողությունների մասին:

2025-10-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ