
Նորին Սրբությունը շնորհավորել և բարի ծառայություն է մաղթել նորաօծ քահանաներին: Վեհափառ հայրապետը նկատել է, որ արդյունավետ և հաջողված ծառայության երաշխիքը հոգևորականի սերն է եկեղեցու զավակների նկատմամբ, հովվական խնամքն ու լիակատար նվիրումը նրանց վստահված համայնքին։ Հովվապետը պատգամել է չընկճվել դժվարություններից կամ խնդիրներից, խոհեմությամբ ու համբերատարությամբ հաղթահարել դրանք, ամուր լինել կոչման մեջ, գործել ճշմարտությամբ և անձնազոհության բարձր գիտակցումով՝ մի ձեռքում ունենալով խաչ, մյուսում՝ ավետարան:
2025-10-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ
