Այն նվիրված է Սյունիքում, Նախիջևանում և Արցախում 17-18-րդ դարերում հիմնված գրչության կենտրոն հանդիսացող կուսանոցներին և այնտեղ միանձնուհիների ձեռքով ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությանը: Կուսանոցներում ստեղծված մի քանի տասնյակ մշակութային հսկայական շերտ են ամփոփում։ Ձեռագրերը կույսերի սրբագործ ձեռքերով ստեղծված միակ վկայություններն են, որոնք ներկայացնում են նրանց կյանքը, գործը, ինչպես նաև տարածաշրջանի պատմությունն ու միջավայրը: Ցուցադրված ութ ձեռագիր մատյանները գրվել և ծաղկվել են միանձնուհիներ՝ Մարգարիտի, Հեղինեի, Կատարինեի և Գայանեի ձեռքով:

2025-10-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ