
Արագածոտնի թեմի հովանու ներքո գործող սոցիալ-կրթական կենտրոնները Նարեկացի արվեստի միությունում ցուցահանդեսով, տիկնիկային ներկայացումով ամփոփել են անցնող տարին։ 2015 թվականից թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցուն կից գործող կենտրոնը ունեցել է ավելի քան երեք հարյուր շահառու ընտանիք, Սաղմոսավանի կենտրոնը համեմատաբար նոր է՝ 2019-ին է հիմնադրվել և գործել է կամավորական սկզբունքներով: Շահառուների թիվը հասնում է 150-ի:
2025-11-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ
