Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել կիրակնամուտի ժամերգություն, որից հետո Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր դասի նախաձեռնությամբ մատուցվել Սուրբ և Անմահ Պատարագ։ Ներկաները աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, հանուն հայրենիքի ու եկեղեցու պաշտպանության բանտերում գտնվող բոլոր հայորդիների համար։

2025-11-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ