
Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կիրակնօրյա պատարագը նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանն է մատուցել: Նա վերջերս է նշանակվել Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ, երբ Մայր Աթոռը պաշտոնանկ էր արել ու կարգալույծ հռչակել նախկին առաջնորդին: Նշանակումից ի վեր Հայր Ռուբենը թեմի եկեղեցիներում պատարագներ է մատուցում և ծանոթանում համայնքերի հավատացյալների հետ: Պատարագից հետո հավատացյալները խմբվել են հայր Ռուբենի շուրջ և վստահեցրել, որ փորձությունների այս շրջանում պաշտպան ու զորավիգ են Մայր Եկեղեցուն:
2026-02-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ