Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ` 105 երկրից: Ընտրված 76 ֆիլմից 12-ը մրցելու են Միջազգային խաղարկային, 13-ը` Միջազգային վավերագրական, 17-ը` Հայկական համայնապատկեր, և 34-ը` Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Ցուցադրվելու են նաև Կաննի, Բեռլինի և Վենետիկի փառատոների մրցանակակիր ֆիլմեր: 7 օր անընդմեջ սպասվում են ֆիլմերի պրեմիերաներ, վարպետության դասեր, հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ:
2015-07-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ