Սեպտեմբերի 26-ին՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ մեկնարկեց ուխտերթ դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որին մասնակցեցին թեմի քահանաներ, միանձնուհիներ, երիտասարդաց միությունների անդամներ և հավատացյալներ։ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում, ուր ամփոփված են Զորավարի սրբազան մասունքները, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը մատուցեց Սուրբ և անմահ Պատարագ։ Հաջորդ ուխտագնացությունը սպասվում է հոկտեմբերի 10-ին՝ Թարգմանչաց տոնին, դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։

 
2026-09-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ