Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ և նշվեց սրբավայրի ուխտի օրը։ Խնդրակատար սրբի տոնին Պատարագ մատուցեց Տեղերի հովվության հոգևոր հովիվ Մխիթար քահանա Ահարոնյանը, ով քարոզում ընդգծեց Սուրբ Գևորգի անկոտրում քաջության, նվիրումի և հայրենյաց պաշտպանության արդիական պատգամը։

 
2026-09-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ