Վարդապետական թեզերի պաշտպանություն

Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռի միաբան 4 աբեղա վարդապետական թեզ պաշտպանեց հետևյալ թեմաներով.
Տ. Տիրան աբեղա Պետրոսյան` Հայ եկեղեցու 7 խորհուրդներն ըստ Գրիգոր Տաթևացու:
Տ. Բաբկեն աբեղա Սալբիյան՝ Զաքարյանները և հայոց եկեղեցին, Հայաստանի քաղքեդոնիկ եկեղեցիները:
Տ. Նարեկ աբեղա Ավագյան՝ 16-18 րդ դդ. թաղման ծեսը՝ ըստ ձեռագիր և տպագիր Մշտոցների և ժողովրդական սովորույթները:
Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյան՝ Ամենայն հայոց կաթողիկոսական աթոռի տեղափոխությունները:
Ընդունված կարգի համաձայն վարդապետական թեզի պաշտպանությունից հետո հայր սուրբերին սպասվում է գավազանի տվչություն: Այդ արարողությունը սովորաբար կատարվում է Օշականում` մեր Ուսուցչապետի անունը կրող եկեղեցում:

 

2013-10-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ