Հայ ազնվականության պատմության նկատմամբ հետաքրրքությունը մեծ է, սակայն շատ քիչ կան այդ խնդրին նվիրված պատմագիտական ուսումնասիրություններ: Թեև հայ 5-րդ դարի պատմագրությունը, նաև հետագա շրջանի մատենագրությունը հնարա¬վորություն ու նյութ տալիս է նման ուսումնասիրությունների համար, սակայն խորհրդային պատմագիտությունը գաղափարական պատճառներով խուսափում էր ազնվականության հետ կապված թեմաներից: Արդի հայ պատմագիտության մեջ արդեն հայտնվում են այդպիսի ուսումնասիրություններ: Անիի և Կիլիկիայի հայ ազնվականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմ. գիտ. դոկտոր, Մատենադարանի արվեստի պատմության ու գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժնի վարիչ Կարեն Մաթևոսյանի եհտ:
Շարք: Թեմա
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Հայկ Համբարձումյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2016-01-15T21:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար