Եկեղեցական ամփոփ լրահոս 21.11.2016

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ծննդյան 70-րդ տարեդարձի հանդիսություններին մասնակցելու համար Ռուսաստան մեկնեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Ալեքսանդրիայի Ուղղափառ եկեղեցին կվերականգնի սարկավագուհիների ինստիտուտը: Հանդուրժողականության միջազգային օրվա առիթով, Համայն Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդը հանդիպել է Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների առաջնորդներին: 
Կուբայի իշխանությունները Ֆրանցիսկոս պապի խնդրանքով ներում են շնորհել 787 դատապարտյալների: 
Ամերիկյան Կանզաս նահանգի Նելսոն-Աթքինս արվեստի թանգարանը ձեռք է բերել 17-րդ դարի հայկական եզակի ձեռագիրր մատյան: 
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2016-11-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ