Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխականներն Ս. Սարգիս զորավարի տոնը համարում են իրենց համայնքի տոնը: Արգավանդի եկեղեցու հոգևոր հովիվ Գրիգոր քահանա Հովհաննիսյանն իր քարոզում անդրադառձավ Սուբ Սարգսի վերջին աղոթքին, որտեղ նա գոհանում էր Աստծուց՝ ասելով. «Մանկությունից փափագել եմ Քրիստոսի անվան համար չարչարվել և նահատակության պսակի արժանանալ»: Քահանան ներկաներին հորդորեց բարեպաշտ և արի լինել Սուրբ Սարգսի նման:
2017-02-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ