Տավուշի թեմի հոգևորականներն այցելում են սահմանագծի երկայնքով ձգվող բոլոր հենակետեր՝ Սուրբ Զատիկը շնորհավորելու և զինվորներին օրհնություն բաշխելու: Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում աղոթքից հետո հոգևորականները և այցելության մյուս մասնակիցները շարժվեցին դեպի սահմանամերձ Վերին Կարմրաղբյուր: Զատկական այցելությունների հաջորդ կանգառը զորամասն էր, հրաձգարանը, որից հետո սկսվեց դեպի հենակետ տանող դժվարամատչելի ճանապարհը:
2017-04-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ