Մարտի 15-ին Պոլսում տեղի ունեցած պատրիարքական տեղապահի ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկչյանը: Նույն օրը Ստամբուլի նահանգապետարանը հրաժարվել է ճանաչել ընտրությունը: Տեղապահի ընտրությունների հետ կապված վերջին զարգացումները մարտի 30-ին քննարկվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ժամանակ: Քննարկումների ավարտին Նորին Սրբությունը ծանուցել է Պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ կայացված որոշման մասին:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2017-04-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ