bkCHZV3ov9M

Այս տարի լրացավ նշանավոր հայագետ, արվեստաբան, հնագետ, գերմանական համալսարանների փիլիսոփայության դոկտոր, Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսի ծննդյան 150-ամյակը, և մահվան 65-րդ տարելիցը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ, հրատարակել են երկու ծավալուն հատոր, որոնք ընդգրկում են Գարեգին Հովսեփյան կաթողիկոսին առնչվող հազար  արխիվային վավերագիր: Հատորների շնորհանդեսը սեպտեմբերի 20-ին կայացավ Մայր Աթոռի Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանում: Ներկա էին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը,  Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը,  ԿԳ նախարարը, գիտնականներ, Մայր Աթոռի և Կիլիկիո տան միաբաններ: Հրատարակությունները պատրաստվել են Հայաստանի ազգային արխիվի աշխատակից, պատմ. գիտ. թեկնածու Գոհար Ավագյանի  աշխատասիրությամբ:

2017-09-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ