Համերգային երեկո՝ նվիրված Լուսիեն Զաքարյանին. նա կդառնար 80 տարեկան

Հայ հոգևոր երաժշտության լավագույն կատարողներից Լուսինե Զաքարյանն այս տարի կդառնար 80 տարեկան: Նրա հոբելյանին էր նվիրված «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դեկտեմբերի 12-ին «Հուշերի հետ» խորագրով համերգային երեկոն: Մասնակցում էին Երևանի պետական կամերային երգչախումբը, օպերային երգիչներ: Համերգը կազմակերպել էր «Տենոր» համաշխարհային ասոցիացիան:

2017-12-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ