Համահայկական երիտասարդական հավաքի վերջին օրը

Հուլիսի 8-ը «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ էջմիածին» հավաքի վերջին օրն էր: 
Այն համընկավ Պայծառակերպության տոնի հետ: Տոնական պատարագը Երևանի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցեց Հովնան սրբազանը: Պատարագին Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ մասնակցում էր Վեհափառ հայրապետը: Նա վարդաջրով ցողեց հավատացյալներին և օրհնեց նրանց: Հավաքի վերջին օրը երիտասարդներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:
 
2018-07-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ