«Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսի զգալի մասում Նիկողայոս Մառի` Անիի նշանավոր հետազոտողի արխիվային լուսանկարներն են: Ավելի քան մեկ դար առաջ Անիի տարածքում հնագիտական նյութերը գիտական մեթոդով հավաքել ու հրատարակել է Մառի արշավախումբը: Ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել է Ստամբուլում: ցուցադրությունը արտացոլում է Հայաստանի և Թուրքիայի մի խումբ փորձագետների ջանքերը` միասին պահպանելու հնագույն քաղաքը և շրջապատի ճարտարապետական ժառանգություն: Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի «Տրդատ» սրահում ցուցադրությունը բաց կլինի մինչև օգոստոսի 26-ը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2018-07-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ