Խաչվերացի տոնին Հայոց հայրապետը անդաստանի կարգ կատարեց և խաղաղություն խնդրեց աշխարհի համար

Ս. Էջմիածնի մայր տաճարում Խաչվերացի տոնի երեկոյան ժամերգության ավարտին Ամենայն հայոց հայրապետը կատարեց անդաստանի կարգ: Հայոց հոգևոր առաջնորդը Տիրոջից խաղաղություն խնդրեց բովանդակ աշխարհի չորս կողմերի, հայ ազգի, մեր պետության ու Հայ առաքելական եկեղեցու համար: Աղոթքին միացան նաև հավատացյալները: 

2018-09-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ