Հոկտեմբերի 13-ին Օշականում նշվեց սուրբ թարգմանիչների տոնը: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցում մատուցվեց պատարագ: Օշականի եկեղեցու դպրատանը կայացավ «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Այն Գրողների միությունը կազմակերպում է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի հետ: Թարգմանչաց տոնի առիթով թարգմանիչները պարգևատրվում են արդեն 16-րդ անգամ:
2018-10-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ