Հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով: Քառօրյա ժողովի օրակարգում ազգային և եկեղեցական ոլորտին վերաբերող հարցեր են: Մասնավորապես, կքննարկվեն առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, եկեղեցական կառույցների վերակազմակերպման հարցերը, եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացման ծրագրի ընթացքը, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնակատարությունների ծրագրերը, ինչպես նաև Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռներին, թեմերին վերաբերող զանազան հարցեր, հայրենիքում և Սփյուռքում ազգային կյանքը հուզող խնդիրներ:
2018-10-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ