Այս տարի հուլիսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում Մայր Աթոռի «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց անվանի կինոպրոդյուսեր և կինոքննադատ Արմեն Մեդվեդևին: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու և երախտագիտություն հայտնելու համար Արմեն Մեդվեդևը Մայր Աթոռ էր եկել: Մեդվեդևն իր խոսքում նշեց, որ թեև կիսով չափ է հայ, այնուամենայնիվ հրաշալի գիտի հայ եկեղեցու նշանակությունը երկրի ու ժողովրդի կյանքում և իր համար երջանկություն ու պատիվ է ստանալ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու մրցանակը:
2018-11-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ