Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի Դպրոցասեր վարժարանի աշակերտների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի Դպրոցասեր վարժարանի աշակերտներին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Կրթօջախների 45 աշակերտներին ուղեկցում էր ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանը:  Նա տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայի մեջ գործող այս երկու հայկական վարժարանների սաներին հնարավորություն է ընձեռում այցելել հայրենիք: 
 
2019-04-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ