Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, հայաստանյան 100-ից ավելի թանգարաններ այցելուներ էին ընդունում մինչեւ կեսգիշեր։ Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվեց «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Հովհաննես Շարամբեյանին նվիրված ցուցահանդես է բացվել՝ «Ճանապարհ դեպի տաճար» խորագրով։
Նախորդ շաբաթ հյուրախաղերով Երևանում էր Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը:
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է գեղանկարիչ Արտեմ Մելիք-Ազարյանցի անհատական ցուցահանդեսը:
Մայիսի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Արամ Շահբազյանի «Մյուռոնի ճամփորդությունը» վավերագրական լիամետրաժ ֆիլմի պերմիերան:
Մայիսի 18-ից հունիսի 3-ը ՀԲԸՄ-ում կգործի նկարիչ Լեո Լեո Վարդանյանի «Իմ լուսամուտից» խորագրով ֆոտոցուցահանդեսը:
Նախկին ֆուտբոլիստ, սպորտի վարպետ Ռազմիկ Սահակյանը վերջին տասը տարիներին ինքնատիպ ոճով փայտանկարներ է ստեղծում դիլիջանյան առանձնատան իր արվեստանոցում:
Շարք: Մշակութային ազդագիր
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2019-05-20T22:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար