Մշակութային ազդագիր 18.11.2019

Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և գրականության «Ահնիձոր» զբոսայգու էսքիզ-նախագծի շնորհանդեսը։
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում վերականգնվել և հիմնական խաղացանկ է վերադարձվել ամերիկացի դրամադուրգ Վինո դել Մարի «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Կորուսյալ արվեստ. ճարտարապետական գրաֆիկա» խորագրով ցուցահանդեսը:
Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահում մինչև տարեվերջ կգործի «Ծաղիկներ մարտիկներին» խորագրով ցուցահանդեսը:
Հայաստանի նկարիչների միությունում այս շաբաթ երկու ցուցահանդես բացվեց՝ Գագիկ Աբրահամյանի «Երկիր դրախտավայրը» և Նաիրի Գրիգորյանի «Գոհությունը»: 
Նոյեմբերի 11-ից 15-ը Երևանում անցկացվել է  «Կին» միջազգային կինոփառատոնը:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մինչև նոյեմբերի 19-ը երկարացրել է «Իմ Սարյանը» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:
Լույս են տեսել Ֆրանց Կաֆկայի հայերեն հնգհատորյակի առաջին գիրքը, արձակագիր Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2019-11-18T20:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ