Alt

Եկեղեցական կյանք 23.06.2014

Հունիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ:
Հունիսի 15-21- ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ:
Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի նախընթաց գիշերը Մայր Տաճարում տեղի ունեցավ միաբանական ուխտի Ս. Պատարագ:
Հունիսի 22-ին Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնն էր:
Հունիսի 21-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնեց Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելնելու տոնը: Վանական համալիր տարվեց Լուսավորչի մասունքը, մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ:
Ելն ի վիրապի տոնը նշվեց Արթիկ քրեակատարողական հիմնարկի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մտադրություն կա այս տոնը դարձնել կալանավայրերում գործող եկեղեցիների ուխտի օր:
Հունիսի 21-ին օծվեցին Գյումրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու խաչերը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ Հայ Առաքելական Եկեղեցու, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԳԱ Վոթըր» ընկերության միջև համագործակցության հուշագիր կնքվեց:

2014-06-23T20:44:44+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ