Արի Հաճեանը Հայաստան է տեղափոխվել Արգենտինայից: Աշխատում է օդանավակայանում՝ պարոն Էոռնեկյանի շինարարական ծրագրերի ղեկավարն է: Սիրում է Հայաստանը, մարդկանց, իր աշխատանքը, բայց որպես ճարտարապետ ուզում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ճարտարապետական նոր լուծումներում, որովհետև այն, ինչ այսօր կառուցվում է, նրա համար անընդունելի է: Դեռ շատ բաների հետ համաձայն չէ, շատ բաներ դեռ խորթ են նրան. հուսով է` շատ շուտով Հայաստանն ամբողջովին կընդունի իրեն ու ինքն էլ կընդունի Հայաստանը: Որոշել է. Հայաստանում է ապրելու ու երեխաներն էլ այստեղ են մեծանալու: Բայց մինչ այդ՝ Հայաստանն արդեն իրենն է ու դա է կարևոր յուրաքանչյուր Հայաստան տեղափոխված սփյուռքահայի համար:
Շարք: Դեպի տուն
Ստեղծագործական խմբի անդամներ: Օպերատոր Արտաշես Մաթևոսյան
,
Հեղինակ Մերի Սանահյան,
Ռեժիսոր Մերի Սանահյան2014-06-26T16:58:35+04:00
Telecast type: Հաղորդաշար