Alt

«Նոր անուններ» միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր բացումը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվում է Նոր անուններ» միջազգային փառատոնը: Մասնակցում են մինչեւ 18 տարեկան 40 շնորհալի երաժիշտներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից: Փառատոնի մասնակիցները երևանյան ունկնդրին ներկայանում են նվագախմբային եւ մենանվագ կատարումներով: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ փառատոնի հանդիսավոր բացումը: Մասնակիցները ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մարինե Քոչարյան
2013-06-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ