Alt

Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը

Այսօր  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց  Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որին մասնակցում են սփյուռքյան 300 կազմակերպությունների շուրջ 1050 ներկայացուցիչ ավելի քան 60 երկրից: Համաժողովի բացմանը ներկա էին նաև Ամենայն հայոց հայրապետը և Կիլիկիո կաթողիկոսը: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական պատգամ հղեց համաժողովի մասնակիցներին՝ նկատելով, որ  հայրենիքի և սփյուռքի միջև կապերի ամրապնդումը և սերտ գործակցությունը կյանքի հրամայական է: 

2014-09-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ