Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունեցել իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհու համերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Մոնսերատ Կաբալիեյի հետ հանդես են եկել նրա դուստրը` սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Համերգին ներկա են եղել հանրապետության վարչապետը, Առաջին տիկինը, Արտաքին գործերի, Մշակույթի նախարարները: Աշխարհահռչակ երգչուհին նաև վարպետության դասեր է տվել մեր թատրոնի երգիչներին ու Կոնսերվատորիայի ուսանողներին: Կաբալիեյի այցը զուտ երաժշտական իրադարձություն չէր, այն անհանգստության ալիք է առաջացրել Ադրբեջանում:
2013-06-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ