Վենետիկի բիենալեում սովորաբար ցուցադրվում են գեղարվեստական մտածողության ամենավերջին միտումներն ու դրսևորումները, սակայն 2013-ի բիենալեի հիմնական գաղափարախոսությունն անցյալի և ներկայի, ավանդույթի ու մոդեռնի համակցումն էր: Մեր տաղավարը ներկայացվել է հայկական Ս. Ղազար կղզում: Հայաստանը ներկայացրել է Արարատ Սարգսյանի Տղա Դավիթ և աղջիկ Խանդութի» հեքիաթը: Վենետիկյան տպավորություններն են կիսում նկարիչ Արարատ Սարգսյանը, նախագծի համադրող Արման Գրիգորյանը, նախարարության` ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Թամրազյան
2013-06-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ