Երևանում է հանրահայտ օպերային ռեժիսոր, դաշնակահարուհի Լարիսա Գերգիևան: Այս օրերին օպերային թատրոնի երիտասարդ հայ երգիչներն անցնում են նրա վարպետության դասերը: Լարսիա Գերգիևան Հյուսիս-Օսետինյան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Ղեկավարում է նաև Մարինյան թատրոնի Երիտասարդ երգիչների ակադեմիան: Երևանյան դասընթացների ավարտին նա կընտրի այն կատարողներին, որոնք իրենց մասնագիտական կարողությունները կկատարելագործեն հենց այդ ակադեմիայում:
2015-01-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ