Ժամանակակից արձակագիր Համբարձում Համբարձումյանի «Էդ գիշեր» պատմվածքը 1990-ականների հայ իրականության մի փոքրիկ, սակայն հագեցած դրվագ է։ Գեղարվեստական կարճ տարածության մեջ այն ներկայացնում է երևանյան մի թաղամասի իրականությունը երեխայի հայացքով։ Ինչո՞ւ այս գործը սիրվեց ընթերցողների կողմից, ինչպե՞ս է հաջողվում հեղինակին մի քանի էջի սահմանում խտացնել ժամանակաշրջանն ու մարդկանց: «Զուգահեռ ընթերցումներ»-ում պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։
Շարք: Զուգահեռ ընթերցումներ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հայկ Համբարձումյան
2022-12-10T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար