Սրբոց Վարդանանց տոնը ազգային և եկեղեցական տոն է: 451 թվականին Ավարայրի դաշտում զոհված զորականները հայրենիքի Սուրբ նահատակներ են համարվում: Նրանք կռվեցին ու զոհվեցին հանուն հավատի, հայ ինքնության և հայրենիքի` անվարան նվիրաբերելով կյանքը երկրի ապագայի համար: Հայ առաքելական եկեղեցին սրբոց Վարդանանց տոնից երկու օր առաջ հիշատակում է նույն պատերազմում զոհված հոգևորականներին` Ղևոնդյանց քահանաներին: Նորին սրբությունը օրհնություն է բաշխել տաճարում հավաքված հավատացյալներին:

 
2025-02-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ