Ապրիլի 23-ին ավելի քան 500 իրաքահայեր, Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի առաջնորդությամբ, բողոքի քայլերթ իրականացրեցին դեպի Թուրքիայի դեսպանատուն: Նույն օրը` Բաղդադի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղիղ հեռարձակվող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ավարտին, աշխարհի քրիստոնեական եկեղեցիների գուժկան զանգերին միացավ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգը: Այն հնչեցրեց 106-ամյա Արաքսյա մայրիկը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Չիչակյան
2015-05-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ