Մայր Աթոռը ընդգծել է, որ Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառմանը փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։ Սուրբ Էջմիածինը ցավում է, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել հակագիտական միջոցառում։ Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր։

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան
2025-04-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ