Գևորգյան հոգևոր ճեմարան դիմել կարող են ՀՀ և այլ երկրների մինչև 21 տարեկան քաղաքացիներ, ովքեր ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն: Քննություն հանձնելու են հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, երաժշտություն և անգլերեն առարկաներից:
Դիմումներ ստացվում են նաև Հառիճի Թրբանջյան ընծայարան ընդունվելու համար: Այստեղ դիմել կարող են ՀՀ և այլ երկրների մինչև 17 տարեկան քաղաքացիներ, ովքեր ավարտել են հիմնական դպրոց կամ սովորում են ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարաններում:
Ճեմարանի քարտուղարությունը հայտարարում է նաև Քահանայից պատրաստման նոր լսարանի ընդունելություն:
2013-07-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ