Շաբաթը խորհրդանշում է հայոց դարձն ու քրիստոնեական հավատքի հաղթանակը հեթանոսության նկատմամբ: Հունիսի 16-ին կույսի նվիրական մասունքները հոգևորականների և հավատացյալների ուղեկցությամբ կտեղափոխվեն Ս. Հռիփսիմե վանական համալիր: Հունիսի 17-ին, Սուրբ Գայանե վանքում կմատուցվի տոնական պատարագ, եկեղեցի կբերվի Սբ. Գայանեի մասունքն ամփոփող աջը: Հունիսի 19-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռից Ս. Շողակաթ վանք կտարվեն սրբերի մասունքները: Կմատուցվի պատարագ, որից հետո բազմաթիվ հավատացյալներ կհաղորդակցվեն մասուններից բխող զորությանը:

2025-06-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ