
Հյուսիսային Ամերիկայի հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում անցկացվել է ուսուցչական 14-րդ ամենամյա հավաքը: Ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամն է փոխանցել թեմակալ առաջնորդ Հովնան արքեպիսկպոս Տերտերյանը: Սրբազանը կոչ է արել սփյուռքի հայ մանկավարժներին մնալ հայապահպանության առաջնագծում: Այս տարի ուսուցչական սեմինարին մասնակցել են 100-ից ավելի մանկավարժ՝ 60-ը միացել են առցանց՝ Կանադայից, Հնդկաստանից, Եվրոպայից, Հայաստանից և Ռուսաստանից:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2025-09-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ