Վեհափառ հայրապետը նկատել է, որ Արցախի անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, թոթափելու նաև հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։ Նա կոչ արել բազմապատկել ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախից տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին։

 
2025-09-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ