
Գյուտ Խաչի տոնի նախատոնակին, երեկոյան ժամերգության ընթացում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Տաճարում կատարվել է քահանայական ընծայման կարգ: Հաջորդ օրը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ տոնական Սուրբ Պատարագի ընթացքում կատարվել է քահանաների օծման սրբազան արարողությունը: Գյուտ Խաչի տոնի առիթով տաճար է բերվել նաև Փրկչի Խաչափայտի մասունքը՝ հավատացյալներին զորություն բաշխելու համար: Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պահեցողության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:
2025-10-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ