
ՀՀ վարչական դատարանը հունիսի 1-ին բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության՝ ոչ իրավաչափ ճանաչելով վերջինիս անգործությունը: Գործը վերաբերում է Արագածոտնի թեմի Սուրբ Հովհաննավանքում ստեղծված իրավիճակին: Վանքի նախկին հովիվ, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանն ամիսներ շարունակ ապօրինի զբաղեցնում է համալիրը, չի վերադարձնում ծառայողական բնակարանի բանալիները և անցկացնում է եկեղեցական կանոններով անվավեր ու անօրինական ծիսակատարություններ։ Կարգալույծ քահանային Հովհաննավանքից վտարելու իրավական գործընթացը դեռ ավարտված չէ, առջևում դեռ այլ իրավական քայլեր են սպասվում։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անուշ Առաքելյան
2026-07-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ