Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակը, Դամասկոսի, Գերմանիայի, Իրաքի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմերի առաջնորդները հանդես են եկել հայտարարություններով՝ նշելով, որ Վեհափառ Հայրապետի և բարձրաստիճան հոգևորականների շուրջ ստեղծված իրավիճակը, քրեական գործի շրջանակում դատարան կանչվելը խռովեցնում է հավատացյալ ժողովրդին և նսեմացնում եկեղեցու արժանապատվությունը: Սրբազաններն ընդգծում են, որ նման գործընթացները վտանգում են հասարակության ներքին համերաշխությունը, խաթարում Եկեղեցու բնականոն գործունեությունը, ինչպես նաև վնասում Հայաստանի միջազգային վարկանիշին՝ որպես մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները հարգող պետության:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մերի Հովսեփյան
2026-08-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ