Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում մեկնարկեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը: Դատավոր Հակոբ Մանուկյանը դռնփակ նիստում ինքնաբացարկ հայտարարեց: Դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները «Վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Հայրապետին՝ արտահայտելով իրենց զորակցությունը և անհամաձայնությունը դատական այս գործընթացի նկատմամբ: Մայր Աթոռի միաբանությունը և հավատացյալ ժողովուրդը Վեհափառին ուղեկցեց մինչև Ս. Էջմիածին: Մայր տաճարում հավատացյալները մասնակցեցին երեկոյան ժամերգության, Հայրապետի հետ աղոթեցին մեր երկրի և եկեղեցու անսասանության համար: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը հղեց ամենքին։

 
2026-08-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ