
Հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին, ով Հայաստան էր ժամանել Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու առիթով և Մայր Տաճարում մասնակցել էր Սուրբ և Անմահ Պատարագին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման, ինչպես նաև աշխարհում խաղաղության հաստատման գործում։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անուշ Առաքելյան
2026-10-04
Telecast type: Լուր Ռեպորտաժ