Բրիտանական «The Critic» պարբերականի «Artillery row» բաժնում նոյեմբերի 1-ին պատմաբան, միջազգային իրավունքի մասնագետ Փիթեր Ֆլյունը հրապարակել է «Թողնենք՝ իրենց նախաճաշն ուտե՞ն» վերնագրով հոդված՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների ծավալած հակաեկեղեցական արշավին։ Հեղինակն ընդգծում է, որ ՀՀ կառավարությունը հարձակումներ է գործում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ ձգտելով ենթարկեցնել այն պետությանը, մինչդեռ Արևմուտքը նախընտրում է աչք փակել տեղի ունեցողի վրա։ Նա հորդորում է Երևանում անցկացված երկրորդ Աղոթքի նախաճաշի պատվիրակներին շարունակել շփումները Եկեղեցու հետ և ապահովել, որ նրա ուղերձը լսելի դառնա Վաշինգտոնում, Լոնդոնում ու Բրյուսելում, քանի որ Արևմուտքը չպետք է Հայոց եկեղեցուն միայնակ թողնի սեփական կառավարության դեմ։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անուշ Առաքելյան
2026-11-04
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ