Արցախի հանրապետության անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան առաջնախաղը: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին: Համերգին ներկա են եղել Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախագիծն իրակացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների շրջանակում:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մարի Խաչատրյան
2015-09-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ